«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Շորժա-Վարդենիս ուղեմասի 185-րդ կմ-ին կամուրջը վերանորոգելու ժամանակ այն փլվել է, ինչի հետեւանքով երեք մարդ մահացել էր, իսկ երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո պատասխանատու Վահե Դավթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Փորձելու ենք ամեն կերպ օգնություն ցուցաբերել նրանց ընտանիքներին, սակայն դա լինելու է ընկերության բարի կամքը, իսկ իրավական նորմերի շրջանակներում դրա մասին մենք կխոսենք վերջնական եզրակացություններից հետո, երբ ստեղծված հանձնաժողովը համապատասխան հայտարարության կգա: Եթե խոսենք հարցի իրավական մասից, ապա այստեղ դեռ վաղ է խոսել փոխհատուցման մասին»:
ԿՕԳՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ