Բիբինը թքած ունի Հայաստանի վրա. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ-ի նախագահը թքած ունի Հայաստանի վրա, նա ուղղակիորեն արհամարհում է Հայաստանի բարձրագույն իշխանություններին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Այդ պերսոնայի ուղարկած պատասխանը ուղղակի արհամարհանք  է Հայաստանի բարձրագույն իշխանությունների նկատմամբ»,- ասաց Զոհրաբյանը: Նշենք, որ Բիբինը գրավոր պատասխան էր ուղարկել ԱԺ, որում նշել էր, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել այս լսումներին:

Նրա խոսքով` խորհրդարանական այս լսումները իմաստ ունեն, քանի որ իրենք մի շարք հարցերի պատասխաններ ստացան: Կառավարության կողմից անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ Զոհրաբյանն ասաց` եթե փոխհատուցում չլինի, ապա աղքատությունը միանգամից կարող է բարձրանալ, սակայն պետք է հիշել, որ ՀՀ-ում անապահով ընտանիքներն ավելի շատ են:




Լրահոս