Պատրաստվեք Ռուսաստանում լուրջ անհանգստությունների. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անցած տարի Ուկրաինայում իր ագրեսիայի պատճառով Ռուսաստանը փոխվել է շատ կարևոր հարցերում: Սակայն մեկ կարևոր փոփոխություն անցել է հիմնականում աննկատ. ռազմավարական մտածողությունն ամբողջությամբ վերացել է և ռուսական ռեժիմն արդեն չի խոսում ապագայի մասին: Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները կենտրոնացած են Ուկրաինայի ու Արևմուտքի հետ հակամարտությունների վրա և դրանցում հիշատակվում է հերոսական անցյալը (հիմանակնում Երկրորդ համաշխարհային պատերազմը): Վարչակարգն այժմ լիակատար կերպով կենտրոնացած է իր սեփական գոյատևման վրա»,- գրում է Ռուսաստանի տնտեսական դպրոցի նախկին ռեկտոր ու Փարիզի Քաղաքական գիտությունների էկոնոմիկայի պրոֆեսոր Սերգեյ Գուրիևը` The Washington Post-ի համար հոդվածում:

«Վարչակարգը ճիշտ է անում, որ անհանգստանում է իր անմիջական ապագայի մասին: Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անկման փուլում և դժվար թե շարունակի աճել ավելին, քան տարեկան 2% է, անգամ եթե ռեցեսիան ավարտվի, եթե այն երբևէ կավարտվի»,- կարծում է Գուրիևը:

«Կգա մի պահ, երբ վարչակարգը ստիպված է լինելու հեռանալ և միանգամայն պարզ չէ, թե ինչ կգա նրան փոխարինման, ինչքան բուռն կլինեն փոփոխություններն ու կդառնա արդյոք արդյունքում Ռուսաստանը ժողովրդավարական երկիր»,- կարծում է տնտեսագետը:




Լրահոս