Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը երեք մարզերում կատարում է նշագծման աշխատանքներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհների պահպանման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում փոսային նորոգումների, ճաքալցման աշխատանքների ավարտից հետո հունիսի 1-ից հանրապետությունում մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների նշագծման աշխատանքները:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ամեն տարի կատարում են նշագծման աշխատանքներ:
Այս տարի այդ աշխատանքները մեկնարկել են հունիսի 1-ին և նախատեսվում են ամբողջությամբ ավարտվել հունիսի վերջին:

Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, այդ թվում «Տաթևեր» ճոպանուղի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահման տանող ճանապարհներին, արդեն կատարվել է շուրջ 200 կմ հատվածի նշագծում:

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի ևս 70 կմ հատվածի նշագծման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:

Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում նախատեսվում է կատարել 14200 քմ, Վայոց ձորի մարզում՝ 33100 քմ, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 34400 քմ ծավալի նշագծման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

120620153

120620152




Լրահոս