Միշտ երիտասարդ Էվելինա Շահիրյան. վաստակավոր արտիստն այսօր դարձավ 74 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1941 թվականի հունիսի 13-ին է ծնվել հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը:

1960-1961 թթ. աշխատել է հեռուստատեսությունում` որպես հաղորդավար։ 1969 թվականին ավարտել է «Հայֆիլմ»-ի կինոդերասանի ստուդիան։ 1969 թվականից Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի։

15

Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ:

1959թ. ավարտել է Մ.Գորկու անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներից նկարահանվել է «Մեր թաղի ձայները» ֆիլմում: 1960-61թթ աշխատել է հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: 1966թ. ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա: Ուսման տարիներին նկարահանվել է «Մորգանի խնամին» և «Կարինե» ֆիլմերում:

24

1969թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ կերպարանավորել է շուրջ 60 դերեր` «Համլետ», «Մամա միա», «Սեր և ծիծաղ», «Չաո», «Անվերջ վերադարձ», «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» և այլն: Թատրոնում, հեռուստաթատրոնում, կինոյում և ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 պիեսներում: Հեռուստաթատրոնում` «Երբ երգում են սոխակները», «Մկան թակարդ», «Հետադարձ կապ», «Պիկ ժամ» և այլն, ֆիլմերում` «Կտոր մը երկինք», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը», «Սպանված աղավնի» և այլն:

11

19

Մասնակցել է Մոսկվայի կինոպրոպագանդայի բյուրոյի կազմակերպած «Ընկեր կինո» թատերականացված կինոներկայացմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանը: Մասնակցել է բազմաթիվ տասնօրյակների և փառատոների: Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2011թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի, 2014թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:




Լրահոս