Բիբինի բերանը Կառավարությունն է լեզու դրել. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որոտան»-ի ՀԷԿ-ի վաճառքն ապօրինի էր, դրա համար առնվազն քրեական հոդվածի տակ պետք է մտնեն Տիգրան Սարգսյանը և Արմեն Մոսվսիսյանը: «Դա խայտառակ վաճառք էր և Հայաստանին զրկեցին սուվերենությունից»,- ասաց Արամ Մանուկյանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատգամավորն, անդրադառնալով ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` ԱԺ-ում ներկա չլինելուն, վրդովված ասաց. «Բիբինը, եթե գար, պետք է ասեր բոլոր այն բաները, որոնք արել է Կառավարությունը: Բոլոր բարեգործությունները, որոնք արվել են, սպառողների մուծումների հաշվին են եղել: Մեր մուծումներից ի՞նչ իրավունք ունեն իրենք բարեգործություն անելու: Ումից ի՞նչ եք ուզում: Բիբինի բերանը լեզու է դրել Կառավարությունը: Մեր կառավարությունը համաձայն չէ՞: Անգամ Հովիկ Աբրահամյանը գների վրա չի կարող ազդել: Հովիկ Աբրահամյանի եկեղեցու կառուցման համար ով է դիմել, ե՞ս եմ դիմել, թե դուք: Պարզ չէ` ով է դիմել: Նույն համակարգը Գազպրոմում է»:

Նրա խոսքով` իշխանություններն այս ամենին հավասարաչափ մասնակից են և չեն կարող խոսել ՀԷՑ-ի կամ Գազպրոմի հետ:




Լրահոս