
««Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին սատարում է ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»:
Տեսա՞ք՝ ինչ հետաքրքիր միտք է հայտնել «Օրինաց երկրի» փոխնախագահը. նա իր կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցությանն այնքան վարկաբեկված կառույց է համարում, որ նրա հետ համագործակցությունն անգամ ամոթալի է դիտում: Դրա համար էլ շտապում է ասել, թե իրենք Սերժ Սարգսյանին են սատարում, այլ ոչ թե ՀՀԿ-ին: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ-ին համարում էր ՀՀԿ-ի կույրաղիքը: Պարզվում է՝ անգամ կույրաղիքն է հրաժարվում «տիրոջից»: Կարծում ենք՝ սրանից հետո ՀՀԿ-ն իսկապես մտածելու բան ունի. չէ՞ որ Սերժ Սարգսյանը հենց Հանրապետական կուսակցության նախագահն է: