ՍԵՎ ԾՈՒԽԸ ԿՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացրել ենք, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը նոյեմբերի 6-ին եւ 7-ին Տավուշի մարզում լայնածավալ ստուգումներ է կատարել անտառներում, սղոցարաններում եւ փայտի չորանոցներում: Արդյունքում աշխատանքից ազատվել են Իջեւանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժնի ղեկավար Ահարոն Փաշինյանը, Նոյեմբերյանի եւ Դիլիջանի բաժինների 4 աշխատակիցներ: Նոյեմբերի 7-ից Դիլիջան քաղաքի ծայրամասում՝ «Հաղարծին» ռեստորանի մոտ, եւ Իջեւան քաղաքի ծայրին՝ «Չըրչռ» կոչվող տարածքում, ոստիկանական պահակակետեր են տեղադրված: Ոստիկանները կանգնեցնում են Տավուշի մարզից Երեւան ուղեւորվող բեռնատարներն ու  կիսաբեռնատար մեքենաները, ստուգում դրանց բեռներն ու փաստաթղթերը: Ոստիկանները կանխում են մարզից ոչ միայն փայտանյութի, այլեւ փայտածուխի տեղափոխումը Երեւան: Նշենք, որ փայտածուխը նախկինում բեռնատարներով էր ուղարկվում մայրաքաղաք: Երեւանի ռեստորանները Տավուշի մարզի փայտածուխի հիմնական սպառողներն են: Փայտածուխի պատրաստման արտադրամասեր էին գործում Տավուշի մարզի Սեւքար, Ազատամուտ, Վազաշեն եւ այլ համայնքներում: Նոյեմբերի 6-ից հետո Տավուշի երկնքում դրանց սեւ ծուխը չի երեւում:




Լրահոս