ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱԽԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
«Չուվաշիայի Հանրապետության գյուղերից մեկում մայրն իր 5-ամյա կույր երեխային փակել է տանն ու 4 օրով գնացել հարեւան գյուղ, ինչի հետեւանքով երեխան վախից մահացել է»,-հայտնում է Life News-ը: Մեկնելուց առաջ մայրը երեխային թխվածք եւ ջուր է թողել, սակայն կույր երեխան չի կարողացել գտնել սնունդը: Վախենալով լռությունից եւ հարեւանի շան հաչոցից՝ երեխան թաքնվել է բազմոցի հետեւում: Այդ նեղ տարածքում էլ թթվածնի պակասից տղան խեղդվել է: Մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

ԱՎԱՆԱԿԸ` ԹԵԿՆԱԾՈՒ
Էկվադորում մի խումբ բնակիչների կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել ավանակը: Բնակիչները ավանակի վզին փողկապ էին կապել եւ տարել ընտրական հանձնաժողով: Սակայն մերժվել է առաջիկա ընտրություններում ավանակի թեկնածության գրանցումը: Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտարարել է, որ իրենց գործողությունների նպատակը դեկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների կարեւորության վրա ուշադրություն հրավիրելն էր, եւ ակցիան ամենեւին նպատակ չուներ որեւէ թեկնածուի կամ կուսակցության վիրավորել:

ՎԱՌԵԼ Է ԿՆՈՋԸ
Չինացին փողոցում վառել է կնոջը: Զույգի միջեւ փողոցում զբոսնելիս վեճ է ծագել: Վեճի թեժ պահին երիտասարդը հանել է նախօրոք պատրաստած դյուրավառ հեղուկը եւ լցրել կնոջ վրա, հետո գրպանից հանել կրակայրիչը եւ վառել կնոջ հագուստը, ինչից հետո փախել է դեպքի վայրից: Հաշված վայրկյանների ընթացքում կինն ամբողջովին պատվել է կրակով: Օգնության են հասել մոտակայքում գտնվող մարդիկ եւ մեծ դժվարությամբ մարել կրակը: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

ՀԱՇԻՇԻ ԱՌԵՎՏՈՒՐ
Սանկտ-Պետերբուրգի ծաղկի խանութներից մեկում առգրավվել է 55 կգ թմրանյութ, որը քաղաք է բերվել ծաղկի մեծածախ խմբաքանակի անվան տակ: Հաշիշը հայտնաբերվել է Շտուրմանսկի փողոցում տեղակայված խանութ-պահեստում: Թմրանյութի մատակարարումները կազմակերպել է ՀՀ 55-ամյա մի բնակիչ, որի անունը չի հաղորդվում: Օպերատիվ-հետախուզական ծառայության աշխատակիցները պարզել են հանցավոր խմբի բոլոր անդամների ինքնությունը: Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին հենց խմբի պարագլուխն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս