Իդեալական տեսք ունենալու 12 գաղտնիք, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես գեղեցիկ տեսք ունենալու մասին երազում է յուրաքանչյուր աղջիկ: Եվ բնականաբար, նրանցից յուրաքանչյուրն ունի իր տեսքին էլ ավելի հմայք հաղորդելու փոքրիկ գաղտնիքները, որոնց շարքում կարող են իրենց ուրույն տեղն ունենալ մեր առանձնացրած խորհուրդները:

 

1. Օծանելիքը պետք է երկար ժամանակ պահպանի բուրմունքը:

2

Եթե ցանկանում եք երկար ժամանակ պահպանել օծանելիքի հոտը, ապա մինչև այն ցողելը մարմնի տվյալ հատվածին նախօրոք անհոտ քսուկ քսեք, ապա ցանեք օծանելիքը:

2. Ձեր շրթունքների գեղեցիկ փայլը չի անցնում:

3

 

Որպեսզի շրթունքների փայլը չսոսնձի ձեր գեղեցիկ շրթունքները, պարզապես դրանից փոքր սկզբում քսեք վերևի և ներքևի շրթունքների մեջտեղին, ապա միջնամատի օգնությամբ այն տարածեք ամբողջ շրթունքներով:

3. Գեղեցիկ թարթիչներ

Woman eye

 

Եթե թարթիչները ծալելու գործիքը օգտագործելուց առաջ վարսահարդարիչով մի փոքր տաքացնեք, ապա ամբողջ օրը կունենաք գեղեցիկ և կոր թարթիչներ:

4. Մի փոքր արևահարված մաշկ

5

 

Որպեսզի ունենաք գարնանային արևայրուքի թեթև էֆեկտ, ապա պետք չէ ամբողջ դեմքին ավտոայրուքի քսուկ քսել, այլ օգտագործեք սփրեյ, որը հատուկ քսեք դեմքի այն հատվածներին, որոնք արևի հետ ամենաառաջինն են «շփվում»:

5. Իդեալական հարթ ոտքեր

6

 

Որպեսզի ոտքերը սափրելուց հետո շատ հարթ տեսք ունենան, դրանք երկար ժամանակ մի պահեք տաք ջրի տակ: 3 րոպեն բավական է, որպեսզի մազերը փափկեն, իսկ երկար ժամանակ տաք ջրի մեջ մնալուց հետո մազարմատները բացվում են, մազերը «թաքնվում են» մաշկի տակ, և սափրելուց հետո ոտքերը հարթ տեսք չեն ունենում:

6. Մաշկը երիտասարդ պահեք

7

Եթե դեմքը մաքրելու պրոցեդուրաները անցկացնեք երեկոյան, ապա դուք դրան միայն դրական ազդեցության կենթարկեք, քանի որ թարմ մաշկը չի ենթարկվի արևի ճառագայթների բացասական ազդեցությանը և կկարողանան ընդունել գիշերային քսուկի բոլոր օգտակար հատկությունները:

7. Մազերի հրաշալի ծավալ

8

Մազերին թեթև ալիքներ և ծավալ հաղորդելու համար, նրանց մուս քսեք, ապա խոնավ մազերը բաժանեք 6 հավասար մասերի, դրանք պոչիկներով հավաքեք, փաթաթեք և ամրացրեք մազերի ամրակով: Ապա մազերը չորացրեք և արձակեք մազերը. ստացված ալիքները ձեռքով ուղղեք և ֆիքսող սփրեյ ցանեք:

8. Գեղեցիկ ոտքեր

9

 

Թասի մեջ հավաասարաչափ գոլ ջուր և թուրինջի հյութ լցրեք, ավելացրեք մի փոքր օղի և ոտքերը 10 րոպե դրեք դրա մեջ: Դա կհանգստացնի և հարթ տեսք կտա ոտքերին:

9. Պարզ լիցքաթափում

10

Եթե ժամանակ չունեք SPA սալոններ հաճախելու, ապա խառնեք մարմնի հանգստացնող քսուկը դեմքի սնուցող քսուկի հետ, և քսեք ամբողջ մարմնին: Հագեք ձեր հաստ խալաթը և մտեք 10-15 րոպեով վերմակի տակ: Կստանաք նույն էֆեկտը, ինչ SPA սալոն այցելությունից հետո:

10. Ամուր եղունգներ

11

Հիշեք` առաջին հերթին խարտում եք եղունգները, ապա լվանում ձեռքերը և հետո քսում կրեմը: Այս պարզ և հասարակ կանոնը թույլ կտա ամուր պահել ձեր եղունգները:

11. Աչքերի կարմրացության քողարկում

Female dark blue eye close up

 

Դիմահարդարում անելուց առաջ պարզապես ձեր կոպերին մի փոքր տոնային կոնսիլեր քսեք:

12. Ձեր մաշկը փայլում է

Find the Best Hair Color for Your Skin Tone

Որպեսզի ձեր մաշկին փայլ հաղորդեք, պարզապես տոնային քսուկը խառնեք մաշկին փայլ հաղորդող լոսյոնի հետ: Այն քսեք դեմքին, վզին և դեկոլտե հատվածին, ապա հպանցիկ անցեք դիմափոշիով: Դուք պարզապես չեք ճանաչի ինքներդ ձեզ:




Լրահոս