ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ուզում եմ տեղեկանալ, թե միանվագ դրամական օգնության ինչ ձեւեր կան, եւ որքան է դրանց չափը: Խնդրում եմ ասել նաեւ, թե երբ եւ ինչպես դիմել միանվագ դրամական օգնություն ստանալու համար:

Մելանյա Բաղդասարյան (48 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Միանվագ դրամական օգնություն տրամադրվում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքին՝ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ, երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ 25 000 դր., իսկ ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 000 դր.:
Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցծառայության տարածքային գրասենյակ` երեխայի ծնվելուց հետո 6 ամսվա ընթացքում:
Երեխայի 1-ին դասարան ընդունվելու դեպքում եւս ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայության տարածքային մարմնին՝ ներկայացնելով տեղեկանք երեխայի 1-ին դասարան ընդունվելու մասին:
Հուղարկավորության միանվագ դրամական օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չհամարվող անդամներից մեկը մահացել է: Դիմումը պետք է ներկայացնել մահվան օրվանից հետո 6 ամսվա ընթացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեր հասարակությունը դրամական օգնությունների կարիք ունի ոչ միայն հատուկ դեպքերում, այլեւ ամեն օր:




Լրահոս