Ինչո՞ւ Կարապետ Գուլոյանը չմասնակցեց «Փարավոն»-ում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի ունեցած խնջույքին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը: «Տոնակատարությանը» մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն նրանց թվում չի եղել Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի այժմյան մարզպետ Կարապետ Գուլոյանը, ինչը զարմացրել է ոմանց: ԲՀԿ-ականներից որեւէ մեկը նույնպես չի մասնակցել խնջույքին. սեղանների գլխին եղել է միայն Ծառուկյանը:

Հարցին՝ Դուք ինչո՞ւ չեք մասնակցել ձեր հանձնաժողովի գլխավոր մասնագետ Վահագն Գեւորգյանի հաղթանակի «տոնական արարողություններին», ԱԺ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տարակուսեց. «Քե՞ֆ են արել, տեղյակ չեմ», ապա կատակեց. «Վայ թե նեղանամ»: Մի նեղացեք,  Ծառուկյանն այլեւս քաղաքականության մեջ չէ, Ձեր ներկայությունը «կքաղաքականացներ» սույն տոնակատարությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս