«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն երեւույթը, որ ՀՀ գլխավոր դատախազության ազատված աշխատակիցները որոշ ժամանակ անց հայտնվում են ՀՀ քննչական կոմիտեում արդեն օրինաչափություն է դարձել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի նախկին պետ Նելլիկ Հարությունյանը ցանկանում է աշխատանքի անցնել ՀՀ քննաչական կոմիտեում:
Հիշեցնենք, որ Նելլիկ Հարությունյանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության առաջին մրցույթում ընդգրկվել էր «հաղթող» եռյակի կազմում: Սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը նրա թեկնածության հետ կապված ինչ-որ խնդիր հայտնաբերեց, եւ ՀՀ իշխանությունները ստիպված էին նոր մրցույթ անցկացնել: Այս պատմությունից հետո Հարությունյանը պաշտոնանկ արվեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: