Հարուստ Դաշնակցականը անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 68 մլն դրամ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա վերջին կազմել են 36 մլն 400 հազար դրամ եւ 247 հազար դոլար: Պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 684 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավն այն է, որ դաշնակցական պատգամավորն անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 68 մլն դրամ:

Ի դեպ, Արմեն Բաբայանը այն պատգամավորներից է, որը խորհրդարանում երբեւէ աչքի չի ընկնում, ելույթներով հանդես չի գալիս եւ հարցեր չի բարձրաձայնում: Տարածված կարծիք կա, որ նա ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ է ստացել իր ֆինանսական կարողությունների շնորհիվ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս