«Սդղի» գյոլում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կընկնի Աղվան Հովսեփյանի ուսերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեւում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այլեւս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղլի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործը վերահսկող դատախազն այլեւս չի դիմել ՀՀ քննչական կոմիտե` քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններին եւ դրանց ընթացքին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի վերջին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել էր քրեական գործի նյութերը, բայց մերժում էր ստացել: Այլ կերպ ասած՝ ՀՀ գլխավոր դատախազությունում այլեւս համակերպվել են այն մտքի հետ, որ ՀՀ քննչական կոմիտեն է որոշում երբ եւ ինչ պետք է տեղեկացնի դատախազությանը: Ըստ ամենայնի, Գեւորգ Կոստանյանը, շատ լավ գիտակցելով, որ այս գործի հետ կապված առջեւում դեռ շատ աղմուկ եւ քննարկումներ են լինելու, ցանկանում է այնպես անել, որպեսզի քրեական գործի ողջ պատասխանատվությունն ընկնի ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ուսերին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս