Armenian text to speach

Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով փոշմանել է Սեյրան Օհանյանի հարցում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ մամուլում ծավալվող սկանդալը ներքաղաքական պատճառներ նույնպես ունի: Ս. Օհանյանը, ըստ այդմ, կորցնում է ՀՀ նախագահի իշխանական թեկնածու դառնալու հեռանկարը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով փոշմանել է Օհանյանի հարցում եւ որպես նախագահի ապագա թեկնածու դիտարկում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Եթե իշխանությունը հաջողությամբ գլուխ բերի Սահմանադրության փոփոխությունները եւ անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին, սիմվոլիկ լիազորություններ ունեցող նախագահին պետք է ընտրի խորհրդարանը: Այս պարագայում Հարությունյանը կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս