ՀԺ. ՀԱԿ-ը կդիմի ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին ՀՀԿ-ի ջանքերով Աժ արտահերթ նիստի տապալման հարցով ՀԱԿ խմբակցությունը կդիմի ՍԴ, քանի որ այդպիսով խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նույն խնդրով երեկ արդեն դիմել է Աժ Էթիկայի հանձնաժողով: Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացած մյուս երկու խմբակցությունները “Բարգավաճ Հայաստանը” և “Ժառանգությունը”, երեկվա դրությամբ չէին կողմնորոշվել, թե ինչ են անելու: Սակայն, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը կարողանա դիմել Սահմանադրական դատարան, դիմումի տակ, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, պետք է ստորագրի Աժ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը: Քանի որ Կոնգրեսից Ազգային ժողովում ներկայացված է յոթ պատգամավոր, անհրաժեշտ է ևս քսան խորհրդարանական գործընկերների ստորագրություն: Երեկ “ՀԺ” թղթակիցը պարզել է, որ առայժմ Աժ ՀԱԿ խմբակցության դիմումի տակ ստորագրելու որոշում չեն կայացրել ո՛չ “Ժառանգությունը”, ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ՝ Դաշնակցությունը:




Լրահոս