Բաքվում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարը:
Ինչպես իր սոցցանցի էջի միջոցով հայտնում է Կարեն Գիլոյանը, իր առաջին մենամարտում Ռոման Ամոյանը 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյուին: Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Ստեփան Մարյանյանը (Ռուսաստան):
Տեսանյութով երկայացնում ենք 59 կգ քաշային կարգի ըմբշամարտիկների պայքարն ամբողջությամբ: