Այսօր Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն: Մինչ այդ տեսնենք, թե ինչ կանխատեսումներ են անում բուքմեյքերները:
«Վիվառո»-ն ֆավորիտ է համարում Պորտուգալիայի հավաքականին, որի հաղթանակը գնահատում է 1.45 գործակից: Հայաստանի թիմի հաղթանակի գործակիցը 7.77 է, իսկ ոչ-ոքին՝ 4.2: «Տոտո»-ն ևս ֆավորիտ է համարում Պորտուգալիային և վերջինիս հաղթանակի գործակիցը կրկին 1.45-ն է: Հայաստանի հաղթանակը գնահատվում է 7.8 գործակցով, ոչ-ոքին՝ 4.2:
4 խաղերից հետո Պորտուգալիան ունի 9 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը` մեկ: