
Բաքվում երեկ կայացավ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ ծածանվեց հայոց եռագույնը: Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ ներկայացվում է մեր հավաքականի անդամների մասնակցությունն արարողությանը: Հավելենք, որ հայոց եռագույնը ծածանում էր ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Պատվիրակության կազմում էին ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը, Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը: