Առավոտ. ՀՀԿ-ն խուճապի չի մատնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դա ԲՀԿ առաջնորդի և իր ղեկավարած քաղաքական ուժի խնդիրն է` ի՞նչ որոշում ունեն, ինչպիսի՞ պայմաններում և երբ հայտարարել դրա մասին”,-Առավոտիե հարցին՝ նախորդ օրը ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ իր մեջ արդեն որոշում կայացրել է, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է հապաղում դա բարձրաձայնել, ասաց ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Թերթի հարցինև եթե Ծառուկյանը հայտարարի, որ առաջադրելու է իր թեկնածությունը, ՀՀԿ-ում շա՞տ խուճապի կմատնվեն, Շարմազանովն ասաց. “Անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը կառաջադրվի, թե ոչ, անկախ թեկնածուների առատությունից, ՀՀԿ-ն մնում է այն կարծիքին, որ գործող նախագահը հավասար հնարավորություններ ունեցող այլընտրանքային մրցակից չունի, և պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: Իսկ ՀՀԿ-ն երբեք խուճապի չի մատնվում, որովհետև գնում է շիտակ ճանապարհով”:




Լրահոս