Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, նրանց զրույցն անցել է փակ ռեժիմով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Լուսանկարման արարողության ժամանակ նախագահները տպավորություններով են փոխանակվել Եվրոպական խաղերի բացման արարողության վերաբերյալ: