ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր գործուղումներով հավակնում է արժանանալ “ամենաակտիվ վոյաժող պաշտոնյա” տիտղոսին: Նրա հերթական այցը Սանկտ-Պետերբուրգ էր, որտեղ նա եղել էր ընդամենը ամիսներ առաջ՝ հունիսին, որից հետո գնաց Չինաստան, և այդպես շարունակ: “Ժողովուրդ”-ը գրում է, որ փաստորեն, ԱԽՔ-ը ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ է ծախսում ու արտերկիր մեկնումև տարատեսակ միջոցառումների մասնակցելու համար, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, վիճելի է: Օրինակև այս այցի ժամանակ Բաղդասարյանը ՀԱՊԿ ԱԽՔ կոմիտեի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում հանդես է եկել ելույթով ու խոսել Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցերի մասին, տեղեկացրել, որ 2013թ. “Կանալ-Կավկազ” լոկալ հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երևանում: Մի խոսքով ժամավաճառություն և պետական բյուջեի գումարների վատնում՝ ձեռքի հետ ելույթ ունենալու և ,լավ տղա ձևանալուե հնարավորություն:
Համեմատության համար թերթը նշում է, որ ժամանակին, երբ ԱԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանը և Արմեն Գետրգյանն էին, նման հատուկ նիստերի չէին մեկնում և այդ նպատակով բյուջեն չէին մսխում: Ավելին, այդ պաշտոնն առանձնացվեց՝ դրանով երբեմնի ընդդիմադիրին փաստացի գնելու համար: