Իլհամ Ալիևը Եվրոպական խաղերի ձեռքը կրակն է ընկել. Freedom house-ը զեկույց է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom house-ը Ադրբեջանում ընթացող առաջին Եվրոպական խաղերի վերաբերյալ զեկույց է հրապարակել «Մտահոգիչ ճշմարտություն՝ Ադրբեջանի` Եվրոպական խաղերի հետևում»: Զեկույցում ասվում է, որ Բաքվի առաջին Եվրոպական խաղերը, ինչպես և 2012 թ «Եվրատեսիլ» երգի մրցույթն ու Սպիտակ քաղաքի կառուցման նախագիծը, Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևի ծաղկող պետականության առասպելի մի մասն է:

Եվրոպական խաղերի գլխավոր նախագիծը, ըստ պաշտոնական տվյալների, արժեցել է 1.5 միլիարդ դոլար, սակայն ավելի քան 8 միլիարդ դոլար՝ համաձայն ոչ պաշտոնական տվյալների:

Զեկույցում նշվում է, որ երբ Ալիևը ստորագրում էր խաղերն ընդունելու պայմանագիրը, հաշվի չի առել նավթի գների վերջին անկումը:

Չնայած 2014 թվականի դեկտեմբերին նախագահը կանխատեսեց, որ նավթի գների անկումը չի ազդի Ադրբեջանի տնտեսության վրա, երկրի Կենտրոնական բանկը փետրվարի 21-ին արժեզրկեց տեղական արժույթը 33.5%-ով: Իսկ արդեն մարտ ամսին ադրբեջանական իշխանությունները հայտարարեցին, որ անհրաժեշտ է վերանայել 2015թ. պետբյուջեն, և շատ շինարարական ծրագրեր դադարեցվեցին:

Չնայած սրան` Ադրբեջանն արդեն չէր կարող հրաժարվել Եվրոպական խաղերից, և, ինչպես երևում է, դրանք կարծես թե մեծ եկամուտ չեն բերելու: Մինչ շուրջ 600.000 տոմսեր է նախատեսվում վաճառել առավելագույնը 192 դոլարով, պետությունը պետք է հոգա շինարարական ծախսերը, ինչպես նաև Բաքու ժամանող մարզիկների 50 պատվիրակությունների բոլոր ծախսերը:

Այս բոլոր ծախսերը հոգալու համար կառավարությունը էներգետիկ ոլորտից այն կողմ նոր եկամտի աղբյուր է որոնում: Իրականում, ըստ Baku.news.az-ի, պաշտոնատար անձինք կաշառք են պահանջում ֆերմերներից ու խլում են նրանց հողատարածքները: Մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունն ու Azxeber-ը հայտնում են, որ կառավարությունը խնդրում է պետական աշխատողներին իրենց աշխատավարձերի մի մասը «նվիրաբերել» Եվրոպական խաղերին: Մասնավոր սեկտորի աշխատողների հանդեպ ևս նման պայման է դրվել: Սակայն երբ մի շարք գործարարներ հրաժարվել են նման քայլի գնալ, նրանք անմիջապես մեղադրվել են կոռուպցիայի ու այլ հանցագործությունների միջև:

Եվրոպական խաղերն անցկացվում են  Ադրբեջանի պատմության մեջ քաղաքացիական հասարակության վատագույն ճնշումների պայմաններում: Սակայն տոններն ավարտվելուն պես և միջազգային հանրության ուշադրության թուլանալուց հետո, Ադրբեջանը նախկինի պես իր խնդիրների գերին կդառնա: Եվ քանի որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում հասարակության դժգոհությունն աճում է, կառավարությունը, ամենայն հավանականությամբ, բռնաճնշումների նոր փուլ կսկսի:




Լրահոս