Բաքվում մեկնարկած Եվրոպական խաղերում Ռոման Ամոյանը պարտվեց երկրորդ մրցափուլում:
59 կգ քաշային կարգում Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որում 6:0 հաշվով հաղթել էր պորտուգալացի Ժոաո Կարվալյուին: Հաջորդ գոտեմարտում նա 0:4 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին, այս մասին հայտնում է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Եթե Մարյանյանին հասնի եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: