
“ՎԱԶ-206” մակնիշի 30 ՕՍ 392 պետհամարանիշով ավտոմեքենան Գյումրի քաղաքի “Սեւերսկի” կոչվող թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել է հարակից առվակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ահազանգը ստացվել է նոյեմբերի 23-ին, ժամը 06.32-ին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված։ Տուժածներ չկան։