Ռոման Ամոյանը հաղթանակ տարավ և ադրբեջանցի ըմբիշի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը գոտեմարտեց դանիացի Ֆոննեսբեկի հետ և  հաղթեց 2-0 հաշվով: Նա երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Էլմար Մուխտարովը: Նշենք, որ Ամոյանն աջ ձեռքի մատեմատի կոտրվածք ունի:

Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին:




Լրահոս