ՈՉ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածուների առաջադրմանն արդեն քիչ ժամանակ է մնացել՝ շուրջ 1 ամիս, բայց, ինչպես նկատում ենք, ընդդիմությունը նախագահական ընտրություններում իր դերակատարության մասին առայժմ խուսափում է խոսել:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում, որ նրանք կողմնորոշվեն, եւ առհասարակ, խանգարող հանգամանք կա՞, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ հիմնական խանգարող հանգամանքն այն է, որ երթուղային տաքսու վարորդից մինչեւ ոստիկանապետը երկրում գիտակցում են` ՈՉ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Իսկ խամաճիկների թատրոնին մասնակցելու համար գոնե ինչ-որ ինքնաարդարացում է պետք: Ուստի վարչախմբի հետ գործարքի գնացող քաղաքական գործիչները ծանր հոգեկան ապրումներ ունեն: Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ պատճառը դա է, այլ ոչ գռեհիկ սակարկությունը: Ինձ ու իմ ընկերներին, անկեղծ ասած, սա քիչ է հետաքրքրում, մենք պատրաստվում ենք այլընտրանքային ընտրություններին, որոնք պետք է տապալեն այս համակարգը իր բոլոր խամաճիկներով՝ իշխանությունը վերադարձնելով իրական տիրոջը` ժողովրդին:
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
“Սարդարապատ” շարժման 
նախաձեռնող խմբի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտրությունով երկրում բան չի փոխվի: Ելքը միայն հեղափոխությունն է: Բայց ում համար արժեք է անկախությունը, եւ դեռ հավատում է, թե ընտրությունով կարող է երկրում լավ բան լինի, կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ Հայրիկյանին ընտրի՝ անկախ Պարույր Հայրիկյանի նկատմամբ ունեցած պատկերացումներից: Այսքանը:
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
“Ազգային միացյալ նախաձեռնության” համակարգող
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռ մեկ ամիս կա, ինչպես նշեցիք, եւ ի՞նչ խանգարող հանգամանքի մասին կարող է խոսք լինել: Բարդ  իրավիճակ է, բոլոր հանգամանքները պետք է ի հայտ գան, բոլոր հարցերը պետք է համեմատել, հավասարակշռել եւ որոշում կայացնել: Մի՛ շտապեք:
ՀԱԿ անդամ 
ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, ընդդիմությունը մշտապես խոսում է միասնական թեկնածուի հետ կապված հարցի շուրջ, բայց կարող եմ ասել՝ նրանց պառակտված լինելը չկողմնորոշվածության հիմք է: Իսկ եթե ընդհանուր նայենք, ապա ընդդիմությունից ,Ժառանգությունե-ը, ,Ազատ դեմոկրատներե-ն արդեն այս հարցում կողմնորոշվել են:
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե կա, իհարկե, եւ հիմնականը ֆինանսական խնդիրն է: Իմ տպավորությունը ստեղծված իրավիճակում հետեւյալն է. իշխանությունը մարդ է ման գալիս, որպեսզի մրցակցի նրա հետ եւ հաղթի, իսկ ընդդիմությունը ցանկանում է միասնականություն ցույց տալ, որպեսզի պայքարի արդյունավետությունը բարձր լինի: Եթե հասարակությունը ոտքի կանգնի, ուրեմն մեր մասնակցությունն իմաստալից կլինի:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներե” կուսակցության նախագահ
Պատրաստեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս