Այս երիտասարդ զույգը Չիկագոյից աննկարագրելի տպավորություն է թողել «Ամերիկան փնտրում է տաղանդներ»-2015 նախագծի ժյուրիի և հեռուստադիտողների վրա: Նրանց անկրկնելի պարը` անձրևի տակ, բառացիորեն գերել է բոլոր ներկաներին:
Այն, ինչ կատարվում էր բեմին, ուղղակի պար չես անվանի: Համարի ամբողջ բեմադրությունը այնքան մանրակրկիտ էր մտածված, որ գեթ մեկ վայրկյան հնարավոր չէր նրանից աչք կտրել: