Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքներ, որոնք կարելի է պահպանել ողջ կյանքի ընթացքում և դրանք ոչ միայն չեն փչանում, այլ նաև անգամ հազարավոր տարիներ անց կարելի է ուտել:
1. Մեղր
Մեղրը կարող է ուտելի լինել անգամ 1000 տարի անց, այն մինչ օրս հայտնաբերում են եգիպտական դամբարաններում: Այն ունակ է պահպանվել անսահմանափակ ժամանակ շնորհիվ հակաբակտերիալ նյութերի պարունակության:
2. Շաքարավազ
Շաքարավազը կարող է պահպանվել անսահմանափակ ժամանակ, և կարևոր չէ թե այն սպիտակ է, թե շագանակագույն, սակայն այն չափազանց զգայուն է խոնավության հանդեպ:
3. Բրինձ
Բրնձի պարկը կարող է ծածկվել դարավոր փոշով, սակայն դրա հատիկները պահպանում են իրենց սննդարար հատկանիշները հավերժ:
4. Աղ
Դուք երբեք աղի տուփի վրա չեք գտնի պահպանման ժամկետը, քանի որ այն տեխնիկապես անգամ սննդամթերք չէ, այլ միներալ:
5. Եգիպտացորենի օսլա
Օսլան դարերով պահպանելու համար միայն անհրաժեշտ է համոզվել, որ այն պահում եք հերմետիկ տարայում չոր և սառը վայրում:
6. Թունդ ալկոհոլային խմիչքներ
Այնպիսի ալկոհոլային խմիչների պահպանման ժամկետը, ինչպիսին է ռոմը, օղին կամ վիսկին, երբեք չի ավարտվում, քանի դեռ դրանք պահպանվում են մութ ու սառը վայրում, իսկ տարայի բերանը ամուր փակված է:
7. Քացախ
Քացախը ևս մի սննդամթերք է, որն ընդմիշտ օգտագործման համար պիտանի է լինում և տարեց տարի դրա օգտակար հատկանիշները միայն ավելանում են:
8. Սոյայի սոուս
Սոյայի սոուսում չափազանց մեծ թվով աղ է պարունակվում, որը կանխում է դրանում բակտերիաների աճը, ինչի շնորհիվ այն կոնսերվանտների կարիք չունի անգամ շատ երկար պահպանելու համար:
9. Արգանակի խորանարդիկ
Աղի ու նատրիումի գլուտամատի բարձր պարունակությունը թույլ է տալիս արգանակի խորանարդիկները պահպանել անսահման երկար:
10. Յուղ
Յուղը կարող է պահպանվել հավերժ, միայն այն պայմանով, որ դուք այն պահպանեք հերմետիկ տարայում: