
Չեխական կենդանաբանական այգու իր վանդակից փախել է Փարիզ անունով բացառիկ սպիտակ վագրը՝ վիրավորելով այգու 3 աշխատակցի: Վագրի զոհերից մեկը գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է: Ըստ այգու ղեկավարության՝ աշխատակիցները շոկի մեջ են, եւ առայժմ հայտնի չէ, թե ով է մեղավոր: