
Կատալոնական «Բարսելոնա»-ն որոշել է հրաժարվել թիմի կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրայի ծառայություններից:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, կատալոնական ակումբն իջեցրել է ֆուտբոլիստի տրանֆերային արժեքը` հասցնելով այն 12 միլիոն եվրոյի: Ֆուտբոլիստը ևս չի բացառել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը:
Բարտրան ավարտված մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: