Սերժ Սարգսյանի շանսերն ավելի մեծ են. Ահարոն Ադիբեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գալիք նախագահական ընտրություններին իշխանամետ էլեկտորատի ձայները բաժանված են՝ առյուծի բաժինը հասնում է ՀՀԿ-ին, փոքր մասը՝ ՕԵԿ-ին, իսկ մյուս մասը՝ ԲՀԿ-ին: Սակայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ մրցակից է ոչ թե իշխանական թևի համար, այլ՝ ընդդիմադիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով գալիք նախագահական ընտրություններին հնարավոր թեկնածուների վարկանիշների և հնարավորությունների շուրջ: 
Նա նշեց, որ եթե նախագահական պայքարի մեջ մտնեն Ծառուկյանն ու Սարգսյանը, նրանց հավաքած ձայների բաժինը կախված կլինի, թե երրորդ -չորրորդ լուրջ խաղացողներն ովքեր կլինեն և ինչ ձայներ կտանեն: Ըստ սոցիոլոգի՝ Ծառուկյանի սոցիալական բազան հնարավոր է՝ տանի Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ն կարող է տանել՝ թեկնածու ունենալու դեպքում: 
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշման ձգձգմանը՝ նա ասաց. “Եթե դու վստահ չես, որ կարող ես հասնել մեծամասնության, պետք է գտնես աջակից տարբեր ոլորտներում: Կարծում եմ՝ այս խմորումները, բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, կտեսնեն, թե բանակցություններն ինչ արդյունք են տալիս, դրա հիման վրա որոշում կկայացնեն”: 




Լրահոս