
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի ընտրանու հետ։
Այսպիսով, նրանք անպարտելի են ընտրական փուլերի 26 խաղում անընդմեջ։ Այդ ցուցանիշով իտալացիները հավասարվել են Չեխիային (1995-2006) եւ ԽՍՀՄ/Ռուսաստանին (1986-1995)։
Վերջին պարտությունը Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլում Իտալիան կրել է 2006 թվականին՝ 1։3 հաշվով պարտվելով ֆրանսիացիներին։