
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից` հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին: