Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Շաթիրյանը նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ եւ 41-րդ հոդվածի 3-րդ մասերը` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Էդգար Շաթիրյանին նշանակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով»:




Լրահոս