
Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը: Եվրոպական այս կարեւոր կառույցին Հայաստանի անդամկացության մասին հայտարարվել է Ստրասբուրգում կայացած Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 20-ամյակին նվիրված գիտաժողովի և գործադիր խորհրդի նիստի ժամանակ: Հայաստանը ստրասբուրգյան հանդիպանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ով եւ հանդես է եկել մեր երկրի այդ կառույցին անդամակցելու կարեւորության եւ նպատակների մասին շնորհակալական խոսքով: