Չայկայի գործով նոր պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանը հայտարարություն է տարածել.
Ս/թ նոյեմբերի 22-ին Գյումրու ավագանու նիստում շրջանառության մեջ դրվեց “Չայկա” մակնիշի ավտոմեքենայի արժեքի հետ կապված հարցը` չեղյալ համարելով Գյումրու նախորդ ավագանու որոշումը:
Ես՝ Գևորգ Ղուկասյանս, ով հանդիսացել է ավտոմեքենայի գնորդը, հարկ եմ համարում նշել, որ այն, իսկ ավելի ճիշտ դրա ջարդոնը, ձեռք եմ բերել եմ 100.000 դրամ գումարով:
Վստահաբար կարող եմ ասել, որ եթե այդ մեքենան իրենից որևէ արժեք ներկայացներ, ապա 1996 թվականից չէր մնա կայանված անհայտ վայրերում և չէր հասնի մեր օրերը: Այն զրոյական արժեքով է հաշվառված եղել Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում և միայն 1999 թվականից հետո այն գույքագրվել է:
“Չայկա” ավտոմեքենան ձեռք բերելուց հետո, իմ կողմից իրականացվել են ավտոծածկոցների և դռների փոփոխում, շարժիչի տեղադրում, մեքենայի մակերեսի մշակում հատուկ նյութերով, զոդում,ապա` ներկում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 2, 5 մլն. դրամ արժողությամբ աշխատանք, որից հետո մետաղյա այդ ջարդոնը նմանվել է մեքենայի: Դա փաստեցին մեքենայի այն լուսանկարները, որոնք սփռվել էին էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներով:
Ի դեպ, 2006 թվականին այդ մեքենան լիցենզավորված այլ կազմակերպության կողմից գնահատվել է 300.000 դրամ:
Վերոնշյալ աշխատանքներից հետո, ավտոմեքենան այժմ գուցեև արժենա 4 մլն.դրամ: Կրկնակի գնահատող կազմակերպությունը դա դիտել է որպես արժեքավոր գույք: Մինչդեռ գնահատումը պետք էր կատարել որպես մնացորդային արժեք ներկայացնող գույք:
Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա Գյումրու հաջորդ իշխանությունները և ավագանին պետք է չեղյալ համարեն 400.000 դրամով Գարեջրի գործարանի և նրան կից “Կումայրի” արգելոցի նախկին վարչական շենքերի տրամադրման որոշումները և արդեն այլ գնով օտարեն դրանք: Դրանց գինն այսօր կարող է գերազանցել 10 մլն. ԱՄՆ դոլարը:
Լավ կլիներ, որ մարդիկ սկսեն աշխատանք իրականացնել հանուն քաղաքի և ոչ թե զբաղվեն բամբասանքով:
Մամուլում տարատեսակ շահարկումներից խուսափելու համար, նպատակահարմար գտա ներկայացնել սույն պարզաբանումը:




Լրահոս