
Գյումրիի թատերական հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքն անցկացվում է Հիմնադիր խորհրդարանի Գյումրեցի աջակիցների պահանջով:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, հանրահավաքը բավականին սակավամարդ է: Ելույթով հանդես է եկել ՀԽ տեղական համակարգող Արամ Հակոբյանը, ով ներկայացրեց ժողովրդի հետ կնքված պայմանագիրը: