ՆՇԱՆԱԾԸ՝ ՀԵՐՈՍՈՒՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս երգիչ Արթուր Հակոբյանը՝ Mister X-ը, նկարահանեց իր նոր տեսահոլովակն ու մեկնեց ԱՄՆ: Մինչ նրա մեկնումը մենք հասցրինք զրուցել նրա հետ ու տեղեկացանք, որ տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, նկարահանման աշխատանքներն ընթացել են Երեւանի նորակառույց շենքերից մեկի բնակարանում: Արթուրը ներկայացրել է իր հեղինակային երգը՝ «Գուցե»: Տեսահոլովակում նկարահանվել են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, բայց գլխավոր հերոսուհին երգչի նշանածն է՝ Մերին: Mister X-ի խոսքով, քանի որ երգն իրենց մասին է, այդ պատճառով էլ Մերին է նկարահանվել:
Արթուրը նաեւ հավելեց, որ սկզբում մեծ ցանկություն է ունեցել այս տեսահոլովակը նկարահանել Դուբայում, Լիբանանում կամ էլ Հունաստանում, բայց ժամկետների սղության պատճառով նկարահանումներն իրականացրել է Երեւանում ու մեկնել ԱՄՆ: Հիմա Արթուրն Ամերիկայում է, պատրաստվում է դեկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում կայանալիք իր մենահամերգին: Չորս տարվա ընդմիջումից հետո երգիչը ելույթ կունենա ամերիկահայերի համար: Եւ քանի որ մենահամերգից բացի, երգիչն ԱՄՆ-ում այլ առաջարկներ էլ ունի, հնարավոր է՝ մի քիչ երկար մնա այնտեղ: 




Լրահոս