
Ուկրաինայի Կիևի մարզի Կրյաչկի գյուղի նավթի պահեստում հրդեհը կրկին վերսկսվել է, այսօր հայտնում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրվա դրությամբ կրակի բաց օջախ չկար:
«Բառացիորեն 5 րոպե առաջ կրակը կրկին բորբոքվել է: Մենք այժմ կարող ենք տեսնել ծխի մեծ ամպ, ինչպես նաև ուժեղ կրակ»,- հայտնում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ հրդեհը գրանցվել է 2015 թվականի հունիսի 8-ին: Ավելի վաղ, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել՝ Կիևի նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով բնապահպանական աղետի սպառնալիքի հետ կապված: