
Սառնարանն օգնում է պահպանել մթերքների թարմությունը, բայց ոչ բոլոր մթերքներն են, որոնք պետք է դնել այնտեղ: Կան մթերքներ, որ չպետք է պահպանել կոնկրետ ջերմաստիճանային պայմաններում:
Հացն այնպիսի սննդամթերք է, որը չի կարելի պահել սառնարանում: Այն պահպանելու ամենահուսալի տարբերակը սենյակային ջերմաստիճանն է, որտեղ 4 օրից ավել պահել չի կարելի:
Սխտորը ցածր ջերմաստիճանում չի կարելի պահել: Այն հրաշալի պահպանվում է չոր տեղում 2-3 ամիս:
Սառնարանը կարտոֆիլի տեղը չէ: Գլխավոր պատճառը ջերմաստիճանն է, բայց պետք է ասել, որ նույնիսկ +7 ջերմաստիճանի դեպքում էլ այն չի կարելի պահել:
Սառնարանում լոլիկը դառնում է ուտելու համար ոչ պիտանի մթերք: Իհարկե, չի արգելվում այն սառնարանում պահել, բայց այդ դեպքում համը փոխվում է, այն առաջվանը չի կարող լինել: Լոլիկը պետք է պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: