
Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները, ՖԱՖ ակումբի անդամները, ովքեր կոչ են անում այսօր ակտիվորեն աջակցել մեր տղաներին` Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում:
Նրանք Հայաստանի դրոշները ուսերին, հավաքականի համազգեստներով` պատրաստվում են երթով շարժվել դեպի «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ շարունակելու են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի հավաքականին: