ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականները հերթական հավաքն են արել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այն շատ բուռն ընթացք է ունեցել, քանի որ ԲՀԿ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչ անել: Նրանց մի մասը պնդում է, թե անհրաժեշտ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ առաջադրի իր թեկնածությունը, մի մասն էլ կարծում է, որ պետք չէ ռիսկի դիմել, իսկ Ծառուկյանը լռում է: Բանն այն է, որ ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է, որպեսզի Ծառուկյանն անձամբ առաջադրվի. Սարգսյանին անհրաժեշտ է ուժեղ թեկնածուի իմիջ ունեցողին հաղթել, իսկ Քոչարյանը հույս ունի, որ միայն Ծառուկյանը կհաղթի Սարգսյանին: Բայց մեր աղբյուրները հաղորդում են, որ Ծառուկյանն այս պահի դրությամբ հակված չէ առաջադրվել: 




Լրահոս