ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մինչ ուշ գիշեր, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը: «Ժողովուրդ»-ի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աղբյուրները հայտնում են, որ Վրեժն աշխատում է ավտոտեխզննման կայանում եւ ակամայից մրցակցության մեջ է մտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ: Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ պատգամավորը տեխզննման գրասենյակ է բացել հենց թաղապետարանի շենքում: Ու երբ վերջերս Վրեժը մոտեցել է Սեդրակյանի աշխատակիցներին՝ ինչ-որ հարց ճշտելու, այդ պահին նրան են մոտեցել անծանոթ մարդիկ եւ ծեծելով քարշ տվել իրենց ավտոմեքենան, ապա տարել անհայտ ուղղությամբ: Այդ ամենը «ֆիքսվել է» տեսախցիկների կողմից: Եւ ուշացումով նաեւ ոստիկաններն են իմացել կատարվածի մասին, գնացել ու առգրավել են տեսագրված երիզները: Երբ «Ժողովուրդ»-ը ոստիկանությունից փորձեց պարզել դեպքի մանրամասները, մինչեւ ուշ գիշեր նրանք այդպես էլ ոչինչ չասացին: Մանրամասները՝ վաղվա համարում:




Լրահոս