
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 59 կգ քաշային կարգի ոսկե մեդալը նվաճեց ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանը:
Նա եզրափակիչում գոտեմարտեց բելառուս Սոսլան Դաուրովի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Մինչ այդ նա մենամարտել էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանի հետ և առավելության հասել: