«Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հավասար պայքար էին ցուցադրում և կարողացան մի քանի գրոհներ կազմակերպել:
Խաղի 15-րդ րոպեին Մարկոս Պիզելին բացեց խաղի հաշիվը:
Հանդիպման 30-րդ րոպեին Մխիթարյանը սեփական խաղադաշտում խախտեց կանոնները Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն` 1:1:
44-րդ րոպեին ֆուտբոլասեր էր մտել խաղադաշտ, նա մոտ 100 մետր վազեց, որի ընթացքում կարողացավ փախչել 7-8 աշխատողներից: Ավելի ուշ պարզվեց, որ նա Շանթ Հարությունյանի որդին էր` Շահեն Հարությունյանը:
Մրցավեճի 55-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ: Անհամաձայնեցված գործեցին պաշտպանն ու դարպասապահը, որն էլ դարձավ գոլի պատճառ` 1:2: Այս գոլից րոպեներ անց Ռոնալդուն հեռվից հարված կատարեց և իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց` 1:3:
Խաղի 72-րդ րոպեին Արազ Օզբիլիսի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը` 2:3: Խաղն այդ հաշվով էլ ավարտվեց: