ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակումը ժամանակին բավական լավ ընդունվեց. շատերը նրան համարում էին պրոֆեսիոնալ եւ լուրջ անձնավորություն: Բայց վերջին շրջանում Թովմասյանը կտրուկ փոխվել է. հավանաբար ՀՀԿ-ական դառնալուց հետո նրան եւս համակել է «իշխանական հիվանդությունը», եւ արդյունքում նախարարը պարբերաբար հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով՝ դառնալով մամուլի ու քաղաքական գործիչների քննադատության թիրախ:
Երեկ ԱԺ-ում՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով նախարարի սկանդալային հայտարարությունները՝ կալանավորների ինքնախեղման փաստերի առնչությամբ, հարցրեց՝ հիմա էլ է դա համարում նորմալ երեւույթ: Թովմասյանը այս հարցից զայրացավ, հետո, ինչպես վայել է իսկական ՀՀԿ-ականին, հայտարարեց, թե մամուլն է իր խոսքերը խեղաթյուրել (թեեւ կա նրա հայտարարությունների տեսագրությունը). «Ես այստեղ հյուր եմ, փորձե՛ք Ձեզ պահել տանտիրոջ պես, եւ երբ հյուրը խոսում է, թո՛ւյլ տվեք՝ ավարտի: Տարրական կուլտուրա է…»:
ԱԳՐԵՍԻՎ ՎԱՐՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ