Սիբիրախտի երկու դեպք է գրանցվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք եւ Կոտայքի մարզի Զովունի համայնքներում, որի հետեւանքով Զովունիում հայտարարվել է բակային կարանտին: Իսկ Գեղարքունիքի մարզի կարանտինային կետը դեռ շարունակում է մնալ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանից: Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե սիբիրախտի դեպք է գրանցվել նաեւ Հրազդան քաղաքում: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քաղաքին հարակից Կոճոռ թաղամասում մի հիվանդ անասուն է եղել, որին մորթել ենք եւ ներկայացրել լաբորատոր հետազոտության: Արդյունքները մի քանի օրից պարզ կլինեն: Բայց ո՛չ հիվանդ ունենք, ո՛չ էլ անկած կենդանի»: Իսկ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում սիբիրախտի կասկածանքով բուժումներ ստացող երկու հիվանդներն այսօր դուրս կգրվեն: