Գավառում մեքենա է շրջվել. տուժածների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին, ժամը 22.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի թիվ 91 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 31ԼՏ703 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի 09ՏՏ795 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Ղ.), այնուհետև բախվել ծառին և շրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորուհուն դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս